ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.04.2017
Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը շարունակում է աջակցությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը

Շարունակվում է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության աջակցությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը: Այս անգամ ընկերակցության կողմից վերանորոգման աշխատանքներ են կատարվել ՀՀ Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում: Լաբորատորիայի տանիքի անմխիթար լինելու պատճառով անձրևների և ձնհալի ժամանակ ջուրը լցվում էր անմիջապես լաբորատորիա՝ վնասելով լաբորատոր սարքավորումները և խանգարելով բնականոն աշխատանքները: Լիովին վերանորոգվել է ամբողջ տանիքը` մոտ 200 մ²: «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը իր խորին շնորհակալությունն է հայտնում «Ամերկիահայ ճարտարագետների և գիտնականների ընկերությանը» կատարված խիստ անհրաժեշտ վերանորոգման աշխատանքների համար: Վերանորոգումից առաջ և հետո կատարված կից լուսանկարները հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու կատարված աշխատանքների կարևորության մասին: Վերանորոգումից առաջ Վերանորոգումից հետո