ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.04.2017
Կարևորվել է ռեսուրսների արդյունավետությանը ու մաքուր արտադրությանն ուղղված միջոցները

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մասնակցել է «Մոնիտորինգի սարքավորումներ և «ՄԱԿ ԱԶԿ ՌԱՄԱ ցուցադրական ծրագրի ՌԱՄԱ «Գրպանի տեխնոլոգիական ուղեցույցներ՝ ՌԱՄԱ նպատակային ոլորտների համար» թեմայով կարողությունների զարգացման սեմինարին: Ողջունելով սեմինարի մասնակիցներին` նախարարի տեղակալը կարևորել է ռեսուրսների արդյունավետությունը ու մաքուր արտադրությունը և դրան ուղղված միջոցների կիրառումը: “Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում” (EAP Green) ծրագրի շրջանակներում «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» /ՌԱՄԱ/ ցուցադրական ծրագրերի նպատակն է բարելավել ռեսուրսների արդյունավետությունը և բնապահպանական գործունեությունը՝ գյուղատնտեսական սննդի, քիմիական և շինարարական նյութերի արտադրության ոլորտներում՝ ՌԱՄԱ մեթոդների, փորձի և գործիքների ներդրման միջոցով: ՌԱՄԱ-ն անց է կացրել աուդիտներ և տրամադրել է արտադրության բարելավման, օպտիմիզացիայի, մաքուր արտադրության, էներգախնայողության, հումքի, ջրի և այլ օգտագործվող նյութերի կորստի նվազեցման հետ կապված անհատական փաթեթներ: ՌԱՄԱ աուդիտները հանրապետության տարբեր մարզերի 55 ընկերություններում հայտնաբերել են էներգիայի՝ 696 ՄՎտժ, ջրի՝ 490 մ 3, նյութերի 210 տոննայով (թափոնների նվազեցման) սպառման քանակների տարեկան կրճատման հնարավորություններ: Այդ առաջարկները նաև ներառում և նվազեցնում են օդային արտանետումները՝ 200 տոննա CO2համարժեք մեկ տարվա ընթացքում: Սա օգնում է ընկերություններին խնայել ավելի քան 1 մլն եվրո մեկ տարվա ընթացքում: «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) ցուցադրական ծրագիրը կիրառում է ստուգված կանխարգելիչ բնապահպանական մոտեցումներ և արտադրողականության հասկացություններ եռակի առավելությունների՝ ռեսուրսների բարելավված արտադրողականության (նվազեցված արտադրողական ծախսեր և նյութերի, էներգիայի ու ջրի օգտագործում) նվազեցված բնապահպանական ազդեցությունների (ավելի քիչ թափոններ, արտանետումներ և աղտոտում) և բարելավված մասնագիտական և հանրային առողջության ու անվտանգության համար: Ներկայիս խորացված ուսուցումը ենթադրում է գործնական հմտություններ փորձագետների համար՝ տեխնիկական սարքավորումների օգտագործման և կիրառման, ՌԱՄԱ այցերի և աուդիների ընթացքում տվյալների հավաքագրման և լրամշակման, ՌԱՄԱ ուսումնասիրությունների և աուդիտների, ՌԱՄԱ առաջարկների իրականացման և մշտադիտարկման համար: Ուսուցումը նախատեսված է ՌԱՄԱ ազգային փորձագետների համար՝ ՌԱՄԱ ընտրված ցուցադրական ձեռնարկություններում մշտադիտարկման սարքավորումների օգտագործման կարողությունների զարգացման նպատակով: ՌԱՄԱ ծրագիրը ընտրված թիրախային ոլորտների համար /սննդի, քիմիական և շինարարական նյութերի արտադրություն/ մշակել է 3 ՌԱՄԱ գրպանի տեխնոլոգիական ուղեցույցներ ՌԱՄԱ մոտեցումների դյուրին կիրարկման նպատակով՝ նրանք կներկայացվեն երեք օրվա ընթացքում: