ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.04.2017
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները մասնակցել են Երևանում կազմակերպված ծառատունկին

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները մասնակցել են Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գարնանային շաբաթօրյակ-ծառատունկին: Նախարարության աշխատակիցները Կենտրոն վարչական տարածքի Ծիծեռնակաբերդի անտառպուրակի տարածքում գարնանային ծառատունկի և կանաչապատման աշխատանքների շրջանակներում տնկել են մոտ 1000 ծառ: