ՀՀ բնապահպանության նախարարությունը խախտումների դիմաց մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկել է 7.5մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից 10.04-14.04.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 330.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել 7.5մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 250.0հազ.դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 7.5մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական տարածքում հատված 29 ծառերի համար հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 2.86 մլն. դրամ գումարի վնաս և գործին համապատասխան ընթացք տալու համար այն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 14 ծառի համար կայացվել է 250.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 1.81 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: ՀՀ ԲՆ-ի «Թեժ գծի» ահազանգերի հիմքերով Տավուշի ՏԲ-ի կողմից կատարվել են հետևյալ աշխատանքները՝ - «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի տարածքում հատված ապօրինի ծառահատումների հիմքով իրականացվել են ուսումնասիրություններ, ինչի արդյունքում հայտնաբերվել են ապօրինի հատված 14 ծառ, հաշվարկվել է պետությանը պատճառված 1.9 մլն. դրամ գումարով վնաս: - Իջևանի անտառտնտեսության «Աշոտ Երկաթ» բերդ հատվածում կատարվել է ուսումնասիրություն և հատված 21 ծառի համար հաշվարկվել է շրջակա միջավայրին պատճառված 0.93 մլն.դրամ գումարի վնաս: Կազմված ակտերի վերաբերյալ իրազեկվել է ոստիկանությանը: Հողերի պահպանության ոլորտ ՀՀ ԲՆ-ի «Թեժ գծի» ահազանգի հիմքով Տավուշի ՏԲ-ի կողմից կասեցվել են «Գոշ» լճի շրջագայքում իրականացված հողային աշխատանքների ընթացքը, կիրականացվեն ստուգումներ: Ապօրինի որսի իրականացման համար Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 274 հատ (162.0 կգ) «սիգ» տեսակի ձուկ, որից՝ Երևանի տարածքային բաժնի կողմից Սևանա լճից «սիգ» ձկնատեսակի ապօրինի որսի և դրա վաճառքի կանխարգելմանն ուղղված միջոցառումների արդյունքում շաբաթվա ընթացքում Երևան քաղաքի շուկաներից առգրավվել է 87 հատ /36.0 կգ/ «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, որն oրենքով սահմանված կարգով նվիրաբերվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ և ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր: Արարատի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է ձկան ապօրինի վաճառքի մեկ դեպք, առգրավվել է 45 հատ /18.0 կգ/ «սիգ» տեսակի ձուկ, որը հանձնվել է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությանը: ԲՊՏ կենտրոնական ապարատի աշխատակիցների կողմից շրջայցերի արդյունքում առգրավվել է 142 հատ /108.0 կգ/ «սիգ» տեսակի ձուկ: Արագածոտնի տարածքային բաժինը ուսումնասիրել է Ապարան և Թալին քաղաքներում անազատության մեջ պահվող 2 արջի պահման իրավական հիմքերը, աշխատանքներն ընթացքի մեջ են: Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար Ի արձագանքումն նախարարության «թեժ» գծով ստացված ահազանգի, Կոտայքի ՏԲ-ն ուսումնասիրել է «Քանաքեռ ՀԷԿ»-ի տարածքում անօրինական տեղադրված շինարարական թափոնների պատկանելիության հարցը և Զովունի համայնքի ղեկավարին տրվել է հետագայում նմանատիպ դեպքերի բացառման մասին հանձնարարական: Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 3 վարչական տուգանքի որոշում` 250.0 հզ.դրամ ընդհանուր գումարի չափով: ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 8 հայցադիմում` 788.0 հազ.դրամ պատճառված վնասի և վարչական տուգանքի գումարները դատական կարգով գանձելու համար: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0 մլն.դրամ գումար:
