ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.04.2017
2017թ առաջին եռամսյակում «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման 515 թույլտվություն

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալությունը հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում տրամադրել է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով (CITES) կարգավորման 515 թույլտվություն (հավաստագիր): Տրամադրվել է արտահանման թույլտվություն թառափազգիների ձկների ՝ 488 հատ (331900կգ), թառափի խավիարի՝ 4 հատ (168.969կգ), թառափի պահածո՝ 17 հատ (118419կգ), անձնական՝ 3 հատ թութակի, ներմուծման նպատակով՝ 1 հատ վագր, վերարտահանման նպատակով՝ 33 հատ կապիկ և 1 հատ կրիա: Հասարակայնության հետ կապերի բաժին