ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.04.2017
Պարզաբանում Երևանի Դավթաշեն վարչական շրջանի տարածքում արձանագրված ծառահատումների վերաբերյալ

Էլեկտրոնային մամուլում տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի Դավթաշեն վարչական շրջանի տարածքում հատվել են ծառեր: Ահազանգն պարզելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և պարզել, որ հատվել է 29 ծառ, որից 3-ը հիմքից, իսկ 26-ը մոտ 2 մ բարձրությամբ: Հատվել է 5 բարդի և 24 թեղի: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 2մլն 860 հազար դրամի չափով: Բնապահպանական պետական տեսչության կողմից նյութեր են պատրաստվել իրավապահ մարմիններին փոխանցելու և գործին համապատասխան ընթացք տալու նպատակով: