ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.03.2017
Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել միջոցառում Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ

Մարտի 22-ին Հայաստանի բնության պետական թանգարանում Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ տեղի է ունեցել «Բնապահպանական գիտելիքների օր» խորագրով միջոցառում: Միջոցառմանը զեկույցով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության աշխատակից Դավիթ Մեջլումյանը, ով ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ոլորտում կատարված և կատարվելիք աշխատանքները: <<Veolia ջուր>> ընկերության ներկայացուցիչ, ԵՊՀ-ի դասախոս հիդրոլոգ Արտաշես Աղինյանը նեկայացրել է <<Veolia ջուր>> ընկերության գործունեության հիմնական ուղղությունները ու նպատակները, ինչպես նաև վարել դասախոսություն ջրերի պահպանության, նրա հիմնական հատկությունների վերաբերյալ: Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի Ս.Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի աշակերտները, ովքեր հանդես են եկել երաժշտական համարներով: Միջոցառման ավարտին մասնակիցների և հյուրերի համար ցուցադրվել է ջրի կարևորության և երկրագնդի բնակչությանը ջրի կենսական, փաստացի և անհրաժեշտ մակարդակների ապահովման խնդիրների վերաբերյալ պատմող ուսուցողական տեսաֆիլմ: