ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.03.2017
<<Մայրություն>> խորագրով ցուցահանդես Հայաստանի բնության պետական թանգարանում

ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում գարնանամուտն ազդարարվել է հերթական միջոցառմամբ: Տեղի է ունեցել Ֆլորա Հարությունյանի "Մայրություն" խորագրով նկարչական ցուցահանդեսը: Միջոցառմանը մասնակցել են նկարիչ Սամվել Սևադան, ասմունքող Աննա Կոստանյանը, աշակերտներ և հյուրեր: Աշակերտներն ու Ա. Կոստանյանի ասմունքի դպրոցի սաները հենդես են եկել մայրությանը նվիրված բանաստեղծություններով, երգ ու պարով: Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ արվեստի գործիչ Սամվել Սևադան, ասմունքել է Աննա Կոստանյանը: Միջոցառումն ամփոփել է թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը` Ֆլորա Հարությունյանին պարգևատրելով Հայաստանի բնության պետական թանգարանի պատվոգրով: