Դասընթացին մասնակցելու համար ընդունվում են հայտեր: Առաջին սեմինար-դասընթացը տեղի կունենա մարտի 15-ին ժամը 14:00-ին Երևանում, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում (Հայաստան, 0010, Երևան Պետրոս Ադամյան փող., 14 շենք): Դասընթացի մասնակիցները կհանդիպեն պետական, միջազգային եւ հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։ Դասընթացի վերջում կորոշվեն հաջորդ հանդիպման օրը եւ վայրը: Բնապահպանական տարբեր թեմաներով դասընթացներից բացի, «Էկո-Մեդիա» ՑԱՆՑԻ անդամները բնապահպան-փորձագետների մասնակցությամբ այս տարվա ընթացքում կմասնակցեն Մեդիա-արշավների՝ այցելելով բնապահպանական թեժ կետեր ու բնության հատուկ պահպանվող տարածքներ: Դասընթացներց հետո լրագրողները կստանան մասնակցության վկայական: Առաջին դասընթացին մասնակցելու համար արդեն իսկ ընդգրկված են «Էկո- Մեդիա» ՑԱՆՑԻ 10 անդամները, ովքեր ստորագրել են Ցանցի հուշագիրը։ Հաջորդ 10 մասնակիցներին խնդրում ենք ծանոթանալ դասընթացի մասնակցության դիմում-հայտի ձևին, որը հավելյալ կկցվի։ Դասընթացի մասնակցության հայտը անհրաժեշտ է լրացնել և ուղարկել էլ.փոստին՝ gnanyan@gmail.com հասցեին: Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 12-ը: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +374(93)100090- Գալուստ Նանյան /«Էկո- Մեդիա» ՑԱՆՑԻ համակարգող/:
