ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.02.2017
<<Բարեկենդանի ծեսը>>` Բնության պետական թանգարանում

ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում անցկացվել է «Բարեկենդանի ծես» խորագրով միջոցառումը: Այն տարբերվում էր մյուս միջոցառումներից, քանի որ կյանքի էր կոչվում հին հայկական ամենատարածված ծեսերից մեկը: Հայաստանի բնության պետական թանգարանը ոչ միայն շրջակա միջավայրի պահպանության քարոզչություն և էկոկրթություն է իրականացնում, այլ նաև նպաստում է հին հայկական ավանդական ծեսերի պահպանմանը: Միջոցառմանը մասնակցել են Վ.Սարոյանի անվան թիվ 138միջն. դպրոցի սաները: ԿԷԱՆ-Հայ ժողովրդական մշակույթի ուսումնա-գործնական կենտրոնի պատմաբան, հոգեբան Վանուհի Սիմոնյանը, ժողովրդական վարպետ, հոգեբան Սրբուհի Մովսիսյանը ներկայացրել են Բարեկենդանի խորհուրդն ու ծիսական ընթացքը: Բուն ծիսակատարությունը ներկայացված էր երգի, պարի («Գյովընդ» և «Թամզարա») և խաղի («Գացեք տեսեք» և «Սուտլիկ հարսանիք») միջոցով: Միջոցառման ընթացքում աշակերտները և թանգարանի աշխատակիցները պատրաստեցին պահքի տիկնիկ՝ «Ակլատիզ»: Ծեսի ավարտին կատարվեց «Ուտիս»-ի հեռացումը և «Ակլատիզ»-ի մուտքը: Թանգարանը կազմակերպել էր Բարեկենդանի ծեսին նվիրված հյուրասիրություն՝ ծիսական ուտեստներով: Միջոցառումն ամփոփել է թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը` Վանուհի Սիմոնյանին և Սրբուհի Մովսիսյանին պարգևատրելով շնորհակալագրերով: