ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.04.2025
Ապրիլի 19-ը՝ Հարկ վճարողի օրն է

Ովքե՞ր են կանգնած անտառների վերականգնման, ջրային ռեսուրսների մաքրման, կենսաբազմազանության պահպանության   ու էկոկրթական ծրագրերի իրականացման հիմքում։
Դուք սիրելի քաղաքացիներ` պատասխանատու հարկ վճարողներդ։
Ձեր վճարած հարկերը վերածվում են անտառների, էկոզբոսաշրջային արահետների, բնապահպանական օրենսդրության բարելավման ու էկոկրթության տարածման։
Դուք եք աջակցում այն նախաձեռնություններին, որոնք այսօր ձևավորում են վաղվա կանաչ Հայաստանը։
Հարկ վճարելը պարզապես պարտականություն չէ՝ դա ակտիվ մասնակցություն է մեր շրջակա միջավայրի բարելավմանը։
-Վճարի՛ր հարկերը, վերականգնենք անտառները միասին։
-Վճարի՛ր հարկերը, ապահովենք մաքուր ջուր համայնքներին։
-Վճարի՛ր հարկերը, պաշտպանենք կենսաբազմազանությունը։
-Վճարի՛ր հարկերը, խթանենք կանաչ էներգիան։
-Վճարի՛ր հարկերը, արդյունավետ կառավարենք թափոնները։
-Վճարի՛ր հարկերը, պահպանենք  կենդանիների ու բույսերի բնական միջավայրը։
-Վճարի՛ր հարկերը, վերահսկենք օդի որակը։
-Վճարի՛ր հարկերը, պայքարենք կլիմայի փոփոխության դեմ։
-Վճարի՛ր հարկերը, հոգ տանենք բնության հատուկ պահպանվող տարածքները։
-Վճարի՛ր հարկերը, ներդրում արա՛ վաղվա առողջ շրջակա միջավայրի համար։