ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.04.2025
Ապրիլի 19-ը՝ Հարկ վճարողի օրն է

Շնորհավորում ենք բոլոր պատասխանատու քաղաքացիներին, ովքեր իրենց աշխատասիրությամբ ու բարեխղճորեն վճարած հարկերով նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը։
Ձեր ներդրման շնորհիվ է, որ հնարավոր է դառնում պահպանել մեր անտառները, ջրային ռեսուրսները, կենսաբազմազանությունը, ինչպես նաև իրականացնել ծրագրեր՝ ի նպաստ մաքուր և առողջ շրջակա միջավայրի։
Հարկ վճարել նշանակում է ներդրում անել բնության պահպանության և էկոլոգիական անվտանգության համար։
Դա պատասխանատվություն է, գիտակցություն և, ի վերջո, ՍԵՐ՝ առ Հայրենիք և մեր բնությունը։