ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.11.2016
<<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի տարածքում հայտնաբերվել է 96 ապօրինի հատված ծառ

ՀՀ բնապահպանության նախարարության <<Դիլիջան>> ազգային պարկ> պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից շաբաթվա ընթացքում իրականացվել են 2016թ.–ի հերթական աշնանային ստուգումները: Ազգային պարկի հարակից համայնքների բնակիչներին շաբաթվա ընթացքում տրամադրվել է քամատապալ, հողմատապալ փայտանյութից առաջացած 13,4 խ.մ վառելափայտ: Հայտնաբերվել է անտառխախտման 10 դեպք /ապօրինի 96 ծառահատում/: 2016 թվականի նոյեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 5-ը ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարագրի համաձայն <<Դիլիջան>> ազգային պարկի տարածքում սկսվել են ստուգումներ 27.08.2014 թվականից առ ստուգման սկիզբը ընկած ժամանակահատվածի համար ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 519-N 519-Ն որոշմամբ հաստատված հավելված 11-ի ստուգաթերթի պահանջների կատարման վերաբերյալ: <<Դիլիջան>> ազգային պարկի գիտության բաժնի աշխատակիցների կողմից կատարվում են ֆենոլոգիական ուսումնասիրություններ` ազգային պարկի ձմեռող թռչնատեսակների և Պարզ լճի` որպես առանձին էկոհամակարգի ուղղությամբ: