27.06.2016
                        Սևանի ափի N2 հանրային լողափի տարածքում իրականացվել են հանրային լողափերի մաքրման աշխատանքներ
                                                
                                                Լողաշրջանի բացմանն ընդառաջ ՀՀ Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության և <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցները աղբահավաք են իրականացրել Սևանի ափի N2 հանրային լողափի տարածքում: Մաքրման աշխատանքներին մասնակցել են շուրջ 50 աշխատակիցներ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ աղբահավաքման աշխատանքները պարբերական բնույթ են կրելու լողափի սեզոնի ամբողջ ընթացքում: Հիշեցնենք, որ այս պահին իրականացվում են հանրային լողափերի լողաշրջանի բացման նախապատրաստական աշխատանքները: Արդեն հուլիսի 1-ին ծառայությունների մատուցմամբ բոլոր հանրային լողափերը հավուր պատշաճի պատրաստ կլինեն ընդունելու հանգստացողներին:
                      
                      
                                        
                                        
                                        

