ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.11.2025
13.068 հեկտար անտառային և բնապահպանական հողեր կվերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը

Կառավարության նոյեմբերի 27-ի նիստին հավանության է արժանացրեկ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված որոշման նախագիծը,  որով  ուժը կորցրած է ճանաչվում 2006 թվականին ընդունված N 479-Ա որոշումը և այս քայլով պետությունը վերականգնում է իր վերահսկողությունը ընդհանուր 13.068 հեկտար տարածքի նկատմամբ։ 
Այդ հողերը կրկին դառնում են հանրապետության լիարժեք սեփականություն և փոխանցվում են համապատասխան պետական կառույցներին.
-5329,91 հեկտար տարածքը վերադարձվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 
-4118 և 3620 հեկտար անտառային տարածքները՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։ 
Այսպիսով, տարիներ առաջ մասնավորին տրամադրված մեծածավալ անտառային ու բնապահպանական տարածքները վերադառնում են պետական պաշտպանունակ կառավարման դաշտ։