ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.10.2013
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները

Բնապահպանական պետական տեսչության՝ 07-11.10.2013թ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, բնապահպանական և բնօգտագործման վճարների  եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների,տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 580.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել է 1.65մլն.դր.  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բուսական աշխարհի պահպանության ոլորտ     «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն»-ում տեսչության իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերված  խախտումների համար հաշվարկվել է 290.25 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երկու գործերի քննության արդյունքում կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 975.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ  բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված ապօրինի արածեցման դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երկու գործերի քննության արդյունքում կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 361.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Ջրերի պահպանության ոլորտ    Կոտայքի տարածքային բաժնի կողմից  ստացված ահազանգի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:   Հողերի պահպանության ոլորտ        Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:                                                                       Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար       Շիրակի տարածքային բաժինը  մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում      Տավուշի տարածքային բաժինը հայտնաբերված խախտումների համար կայացրել է  200.0հազ.դր.  ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 17.2 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:              Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանկիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.21մլն.դր. գումար: