ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.09.2013
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի պատվիրակությանը

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի համագործակցությանը վերաբերող հարցեր՝ հիմնադրամի կողմից իրականացվող բնապահպանական ընթացիկ ծրագրերը և 2014-16թթ-ին նախանշված հատուկ պահպանվող տարածքներում իրականացվելիք նախաձեռնությունները: Նախարար Ա. Հարությունյանը Հիմնադրամի պատվիրակության անդամների հետ քննարկել է նաև «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանի հաստատման ընթացքը: Կողմերը գոհունակություն հայտնելով համագործակցության ներկա մակարդակից՝ պատրաստակամություն են հայտնել էլ ավելի ինտենսիվացնել փոխգործակցությունը՝ ուշադրության ոլորտ ներառելով բնապահպանական մի շարք այլ հարցեր: