ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի մշտական նորանշանակ ներկայացուցիչ Պատրիս Կյող-Բիզոյին: Կողմերն անդրադարձել են Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի գործունեությանը, նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի 17 տարիների արդյունավետ համագործակցությանը, ինչպես նաև քննարկել` առաջիկա ծրագրերի հետ առնչվող ճանաչողական բնույթի հարցեր: Բնապահպանության նախարարը, ով նաև Հայաստանում ԳԷՀ-ի քաղաքական և գործառնական ազգային համակարգողն է, նշեց, որ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը հանդիսանում է այն կառույցներից, որի միջոցով Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամը/ԳԷՀ/ հաջողությամբ իրականացրել է ազգային և տարածաշրջանային բազմաթիվ ծրագրեր: Սկսած 2005թ. ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի միջև յուրաքանչյուր տարվա համար ստորագրվում է բնապահպանության ոլորտի տարեկան աշխատանքային ծրագիր (ՏԱԾ): Պատրիս Կյող-Բիզոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ կարևորելով ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հետ նախարարության երկարամյա համագործակցությունը: Կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում Հայաստանի ազգային պարկեր շրջայցեր կազմակերպելու:
