ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 10.09-14.09.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել 500.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 486.8 հազ.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Ջրերի պահպանության ոլորտ Երևանի ՏԲ կողմից կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Սյունիքի ՏԲ կողմից կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 404.36 հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս : Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Երևանի ՏԲ կողմից <Թեժ գծով> ստացված ահազարգի ուսումնասիրության ընթացքում արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ,դր գումարի վարչական տուգանքի որոշում: Սյունիքի ՏԲ կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 40.0 հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս: Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով կայացվել է 50.0հազ.դր գումարով վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 22.5 հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս: Հողերի պահպանության ոլորտ Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Ընդերքի պահպանության ոլորտ Ջրերի վերահսկողության բաժնի կողմից արձանագրված ապօրինի հորատման աշխատանքներ իրականացնելու համար 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Ապօրինի որս Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված ձկան ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ,դր գումարի վարչական տուգանքի որոշում և և հաշվարկվել է 20.0 հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս: Առգրավվել է 70.0գծմ ցանց և 4.0կգ կարաս տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Գյումրու ծերանոց: Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.93մլն.դր. գումար: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն