ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 21.05-26.05.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 450.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչականտուգանքի 7 որոշում: Մասնավորապես` Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:Առգրավվել է 3 հատ խեցգետորսիչ: Հողերի պահպանության ոլորտ ԿՀԹՎՆ ՎԲ աշխատակիցների կողմից արձանագրված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արմավիրի ՏԲ կողմից 4 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 320.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում: Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.41 մլն.դր. գումար: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն