ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.09.2025
«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում Սևան համայնքին` նվիրաբերվել է 1 թափոնատար մեքենա և 1,680 նոր թափոնաման

«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում Սևան համայնքին` նվիրաբերվել է 1 թափոնատար մեքենա և 1,680 նոր թափոնաման։ Ծառայությունը հասանելի է Սևանի բոլոր բնակիչներին։
Սևանում թափոնների տեսակավորման համակարգին աջակցում է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից՝ Սևանի համայնքապետարանի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  հետ համատեղ։ Վերամշակելի թափոնների տեսակավորված հավաքումն իրականացնում է «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն։ Սկսի'ր տեսակավորել այսօր: