ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.06.2025
«ՈՒԱՅԹ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայրի հողամասերում նախատեսվող արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. հուլիսի 11-ին՝ ժամը 14:00-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՈՒԱՅԹ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայրի 26-րդ փողոցի 10 և 6 հողամասերում նախատեսվող արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Սպիտակի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218