ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.02.2024
Հանրապետությունում սպասվում է բավական տաք փետրվար

Հանրապետությունում մինչև փետրվարի 4-ը հիմնականում կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին առանձին լեռնային շրջաններում, ինչպես նաև փետրվարի 6-ի առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ, որոնք նախալեռնային, հովտային գոտիներում կլինեն ձնախառն անձրևի ու անձրևի տեսքով, իսկ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ 
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ փետրվարի 6-ի կեսօրից հետո հանրապետության ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ։