ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.08.2025
Բարեկարգվել են դեպի Վահագնի և Աստղիկի ջրվեժներ տանող արահետները

Խոսրովի անտառ պետական արգելոցի ամենասիրված ուղղություններով քայլարշավային արահետներն այսուհետ առավել մատչելի ու անվտանգ են։  
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի և Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ նախաձեռնությամբ և CNF-ի ֆինանսավորմամբ՝ «Արահետներ փոփոխությունների համար» ՀԿ-ն իրականացրել է ջրվեժներ տանող ուղղություններով արահետների բարելավման աշխատանքներ, մասնավորապես՝ բարեկարգվել են երթուղիների  դժվարանցանելի հատվածները՝ հեշտացնելով անցումները, տեղադրվել են ուղղորդող, տեղեկատվական և նախազգուշացնող ցուցանակներ։ 
Իրականացված աշխատանքների նպատակն է խթանել էկոտուրիզմը, բարձրացնել այցելուների իրազեկվածությունը բնության պահպանության վերաբերյալ և ապահովել քայլարշավային երթուղիներով հիշարժան այցելություններ, որոնք նվազագույն ազդեցություն կունենան շրջակա միջավայրի վրա։