Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի սոցիալական զարգացման երկրորդ համաժողովի շրջանակներում մասնակցել է Հայաստանի ԱԳՆ կազմակերպած «Աղքատության հաղթահարման համար բնական լուծումների և ավանդական գիտելիքների ներգրավում» բազմակողմ պանելային քննարկմանը։
«Որպես ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախագահող և հյուրընկալող երկիր՝ Հայաստանը խորապես հանձն է առել ապահովել, որ այս ընկալումը ձևավորի բնահեն լուծումները համաշխարհային գործողությունների վերածելու մեր հավաքական ուղին։ Միասին աշխատելով, կամրջելով գիտությունը, նորարարությունն ու ավանդականը՝ մենք կարող ենք կենսաբազմազանության պահպանումը դարձնել սոցիալական արդարության և աղքատության վերացման շարժիչ ուժ»,-իր ելույթում նշել է նախագահ Խաչատուրյանը:
https://surli.cc/flcqnf