ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.08.2023
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

Այցի նպատակն է տեղում ծանոթանալ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում ջրի փակ շրջանառու համակարգի աշխատանքին։ Ըստ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրած ջրօգտագործման թույլտվության՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» օգտագործում է ջրի փակ շրջանառու համակարգ։ 
Նախարարի տեղակալը տեղում ծանոթացել է փակ շրջանառու համակարգի աշխատանքին, ինչպես նաև՝ կոմբինատի կողմից իրականացվող բնապահպանական միջոցառումներին։ 
Նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել կոմբինատի ղեկավարի և աշխատակազմի հետ, որի ընթացքում կրկին խոսել է ջրի` որպես կարևորագույն ռեսուրսի խնայողության անհրաժեշտության և առկա ռեսուրսների կառավարման արդյունավետության անհրաժեշտությունից։
Ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը և ջրախնայող ժամանակակից մեթոդների կիրառումը շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններից է և միայն համարժեք կանխարգելման միջոցառումների իրականացման արդյունքում է հնարավոր բացառել գերշահագործումը և ապօրինի օգտագործումը։