ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.02.2021
Սյունիքի մարզում ավարտված դրամաշնորհային ծրագրերի ամփոփում

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի գործադիր մարմին է հանդիսանում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։
ՊՏԱԾ-Հ ծրագրի Փոքր դրամաշնորհային բաղադրիչի 3-րդ փուլի շրջանակներում դրամաշնորհի արժանացած «Սյունիքի մարզի «Նորաշենիկ» գյուղական համայնքների կենտրոն» ՀԿ-ն ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ, Գեղանուշ և Ձորաստան բնակավայրերում իրականացրել է նորագույն էներգաարդյունավետ միջոցների կիրառմամբ էներգախնայողությանն ուղղված ծրագիր։ 
Ծրագրի շրջանակներում գրանցվել են հետևյալ արդյունքները.
 ՊՏԱԾ-Հ ծրագրի շահառու վերոնշյալ 7 բնակավայրերում տեղադրվել են ընդհանուր 190 հատ 150ք.մ. լուսային մակերեսով արևային լուսատուներ, համապատասխանաբար՝ Ճակատենում՝ 22, Շիկահողում՝ 29, Սրաշենում՝ 19, Ծավում՝ 43, Ներքին Հանդում՝ 23, Գեղանուշում՝ 29 և Ձորաստանում՝ 25 լուսատուներ։
Ապահովվել է նշյալ բնակավայրերի փողոցային լուսավորությունը էներգաարդյունավետ միջոցներով:
Ապահովվել է բնակիչների անվտանգ տեղաշարժը:
Ըստ հաշվարկների՝ ամսական խնայվում է մոտ 50,000 ՀՀ դրամ, իսկ տարեկան՝ 600,000 ՀՀ դրամ, որը կուղղվի գյուղերում հին ենթակառուցվածքների նորոգմանը։