ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.07.2023
Օձերի ակտիվության շրջան. ինչպե՞ս զգուշանալ և ինչպե՞ս վարվել

Հայաստանում հանդիպում են 23 տեսակի օձեր, որոնցից թունավոր են իժերի 3 տեսակները և անդրկովկասյան գյուրզան:
Նշենք, որ ըստ վիճակագրական տվյալների՝ օձերի խայթոցներից մահացությունների դեպքում մարդկանց մոտ 40 տոկոսը մահացել է ոչ թե թույնից, այլ սարսափից։ 
Ոչ թունավոր օձերի խայթոցի դեպքում՝ վերքն անհրաժեշտ է մշակել այնպես, ինչպես ցանկացած փոքր վերք։
Թունավոր օձի խայթոցի դեպքում ՝ անհրաժեշտ է սահմանափակել տուժածի շարժումները և սեղմել խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից ։
Չի թույլատրվում՝ 
- խայթած վերջույթին՝ վերքից վերև, լարան (ժգուտ) դնել, 
- խայթոցի տեղում կտրվածք անել, 
- սառույց դնել կամ այրել, 
- տուժածին ալկոհոլ առաջարկել, 
- տալ դեղորայք, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել նրա օբյեկտիվ վիճակը:
Տեսանյութում օգտագործվել են կադրեր «Կարմիր խաչ»-ի իրազեկման հոլովակներից