31.08.2025
Այսօր Սևանա լճի օրն է
Արդեն քսանվեց տարի է, ինչ օգոստոսի վերջին կիրակին Հայաստանում նշվում է որպես Սևանա լճի օր։ Այս օրը հիշեցնում է, որ Սևանը մեր երկրի խոշորագույն քաղցրահամ ջրային պաշարն է, էկոլոգիական հավասարակշռության առանցքային բաղադրիչը և ազգային անվտանգության կարևոր գործոն։