ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.05.2023
Հայտնաբերվել և դուրս է բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատը ձեռնարկված բնապահպանական միջոցառումների իրականացման արդյունքում ազգային պարկի Սևան մասնաճյուղի պահպանական գոտում գտնվող Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող տարածքի ջրային հատվածից հայտնաբերել և դուրս է բերել թվով 19 հատ 10 մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ:
Իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրություններն ուղղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին համապատասխան ընթացք տալու համար:
Բնապահպանական միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք զերծ մնալ արգելված գործողություններից և լիճը չծանրաբեռնել ապօրինի տեղադրվող խեցգետնաորսիչներով և ձկնորսական ցանցերով, դրանով խախտվում է ոչ միայն լճի էկոհամակարգը, այլև՝ վտանգվում  վերջինիս  կենդանական և բուսական աշխարհը։
Յուրաքանչյուր նման գործողություն գտնվում է իրավասու մարմինների ուշադրության ներքո և ենթարկա է պատասխանատվության: