ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.05.2025
Ամփոփվել է կենսաբազմազանության մոնիթորինգի թեմայով երկօրյա աշխատաժողովը

Ամփոփվել է կենսաբազմազանության մոնիթորինգի թեմայով երկօրյա աշխատաժողովը, որի ընթացքում ոլորտի մասնագետները քննարկել են կենսաբազմազանության տվյալների հավաքագրման, վերլուծության և կառավարման գործող և նոր մեթոդները:
Աշխատաժողովի  ընթացքում ներկայացվել են.
- EarthBeat և Camelot հավելվածների կիրառումը կենսաբազմազանության տվյալների հավաքագրման և վերլուծության համար,
- Կենսաբազմազանության մոնիթորինգի ծրագրերի իրականացման փորձը և առկա մարտահրավերները,
-Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառտնտեսությունում և էկոմիջանցքներում կենսաբազմազանության մոնիթորինգի ինտեգրված համակարգի մշակման և ներդրման հայեցակարգը:
Աշխատաժողովն իրականացվել են  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ‹‹Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ››  պետական հիմնարկի, Բնության համաշխարհային հիմնադրամի և Կովկասի բնության հիմնադրամի հետ համատեղ, երկու ծրագրերի՝  «Կենսաբազմազանությունը և կայուն տեղական զարգացումը Հայաստանում» ծրագրի  «Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներ» բաղադրիչի (BMZ/KfW) և «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում` ուղղված բազմակի օգուտների»  (ԳԵՀ/ ՄԱԶԾ) շրջանակներում: