08.10.2021
                        Հիշեցում
                                                
                                                «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, ինչպես նաև դրանց անվճար տրամադրումը՝
- առևտրի օբյեկտներում,
 - առևտրի իրականացման վայրերում,
 - շրջիկ առևտրի կետերում,
 - շրջածախ առևտրի կետերում,
 - ինչպես նաև բացօթյա առևտուր իրականացնելիս։
 
Արգելքը չի վերաբերում՝
- կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակներին
 - երկրորդային հումքից արտադրված տոպրակներին։
 
Սա կարելի է դիտարկել որպես առաջին և կարևորագույն քայլ ուղղված շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա բացասական ազդեցություն ունեցող այդ ապրանքատեսակի ծավալների կրճատմանը։ 
 
                      
                      
                                        