Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում ԱՄԷ-ի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ-Մուլլան, Շարժայի խորհրդատվական խորհրդի նախագահ, ԱՄԷ-ի կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախկին նախարար Աբդուլլա Բելհաիֆ Ալ Նուաիմին, ինչպես նաև Առաջնորդների դպրոցի հիմնադիր Սամվել Մովսիսյանը։
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները՝ մասնավորապես բնապահպանության, կլիմայի փոփոխության, կրթության և կայուն զարգացման ոլորտներում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև թափոնների կառավարման համակարգերի բարելավման, բնապահպանական նորարար տեխնոլոգիաների ներդրման և փորձի փոխանակման հարցերին։
Կարևորվել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի՝ #CoP17-ի նախապատրաստական գործընթացը։ Քննարկվել են էմիրաթական փորձի համադրման հնարավորությունները՝ համաժողովի շրջանակում արդյունավետ համագործակցության նպատակով։
Նախարար Մաթևոսյանը ներկայացրել է Հայաստանում կազմակերպվող #CoP17 համաժողովի օրակարգը, որի առանցքային թեմաներն ուղղված են բնապահպանական քաղաքականության գլոբալ վերանայմանը և միջազգային մակարդակով կայացվող որոշումների համադրմանը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանությանը և կայուն զարգացմանը:






