ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.09.2025
Տեղի է ունեցել հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի մասնակցի հետ

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի մասնակցի հետ, ով առաջիկայում աշխատանքի է անցնելու նախարարության Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչությունում։
Ծրագրի մասնակցին ողջունել և նախարարության աշխատակազմին է ներկայացրել Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Մերի Բաբայանը։ Նա ընդգծել է, որ «իԳործ» ծրագրի մասնակիցները նախարարություն բերում են նոր մտածելակերպ, արդի տեսլական և փորձառություն, որոնք նպաստում են արդյունավետության բարձրացմանը և ցանկալի արդյունքների ապահովմանը։
Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչության պետ Գոռ Միքայելյանը ներկայացրել է վարչության գործառույթները և աշխատակազմը՝ կարևորելով ծրագրի մասնակիցների լիարժեք ներգրավվածությունը նախարարության գործունեության մեջ։