ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.01.2023
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի կողմից 2022 թվականին իրականացված աշխատանքները

Անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ՝ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի 237 հա տարածքում,
Աճեցվել է 250 հազար հատ փակ արմատային համակարգով տնկանյութ,
Հիմնադրվել է 5 հա տնկարան,
Հիմնադրվել է 6 ժամանակակից ջերմոցային համալիր,
Հաստատվել են Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 
«Սիսիանի անտառտնտեսություն», «Ճամբարակի անտառտնտեսություն» և «Սևքարի անտառտնտեսություն»  մասնաճյուղերի անտառկառավարման պլանները,
Անտառամերձ բնակավայրերում բնակվող 14 410 շահառուի տրամադրվել է 80 093 խմ թափուկ վառելափայտ,
Անտառային կոմիտեում ապահովվել է հասանելիություն կադաստրային գեոպորտալ համակարգին,
Ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ  4440 հա անտառածածկ տարածքում, 
Աշխատանքներ,  որոնց արդյունքում շուրջ 47%-ով նվազել են ապօրինի ծառահատումները,
Անտառային տարածքների վարձակալության 17 պայմանագրերի կնքում,
Մի շարք արդյունավետ հանդիպումներ՝ ինչպես միջազգային, այնպես էլ տեղական կառույցների հետ։