ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ հուլիսի 19-ից 20-ը Լոռու և Տավուշի մարզերում կազմակերպվել էր լրագրողական շրջայց։
Այցի նպատակն էր հանրությանը ծանոթացնել պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում և ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի կողմից համաֆինանսավորվող բնակելի շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի ազդեցությանը, ներկայացնել էներգաարդյունավետ արդիականացման ծրագիրը տվյալ մարզերի շենքերի օրինակով, ինչպես նաև ստեղծել հնարավորություն լրագրողների համար զրուցել տվյալ շենքերում բնակվող քաղաքացիների հետ, ստանալ մեկնաբանություններ ծրագրի փորձագետներից և համայնքային պաշտոնյաներից:
Լրագրողներին են ներկայացվել ծրագրի նպատակները, թե ինչպես է էներգաարդյունավետ արդիականացումը փոխակերպում բնակելի շենքերը, նվազեցնում էներգիայի սպառումը, էներգետիկ աղքատությունը, ջերմոցային գազերի արտանետումները, ապահովում տնտեսական օգուտներ և բարելավում քաղաքացիների կյանքի որակը: Լրագրողների հետ զրույցում շենքերի բնակիչները խոսել են այն օգուտներից, որոնք արդեն իսկ զգացել են շենքերի էներգաարդյունավետ արդիականացման արդյունքում․ բնակարանները ձմռանն ավելի տաք են դարձել, ամռանը՝ զով, ինչպես նաև եղել են ֆինանսական տնտեսումներ։ Համայնքնային պաշտոնյաները, պատասխանելով լրագրողների հարցերին, բարձր են գնահատել ծրագրի շրջանակում համագործակցության արդյունքները, կարևորել համայնքներում ծրագրի շարունակականության ապահովումը Շրջայցին միացել է նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։
Այս ծրագիրը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կառավարության, համայնքների և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցությունը կարող է հանգեցնել կայուն և ճկուն կենսամիջոցների:
