ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.07.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գլխավոր տեսուչները հանդիսավոր կերպով երդվեցին ծառայել բնությանը

Սյունիքի մարզում տեղի է ունեցել ՇՄՆ էկոպարեկային ծառայության գլխավոր տեսուչների երդման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը կայացել է Կապանի տեղամասում՝ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության աշխատանքային խմբի այցի շրջանակում։
Նորանշանակ տեսուչները հանդիսավոր պայմաններում երդվեցին՝
- իրենց ծառայությունը կատարել բարեխղճորեն,
- գործել օրենքի շրջանակներում,
- առաջնորդվել բնության պահպանության բարձր գիտակցությամբ։
Ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը, շնորհավորելով նորանշանակ տեսուչներին, ընդգծել է ծառայության զարգացման գործում նրանց դերակատարության կարևորությունը՝ կոչ անելով դառնալ օրինակ և խթան մյուսների համար։
Էկոպարեկներից  յուրաքանչյուրն այժմ կրում է պատասխանատու առաքելություն՝ պահպանելու շրջակա միջավայրը, պաշտպանելու կենսաբազմազանությունը և  գործելու ի շահ բնության։