ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.05.2023
Էկոկրթական բաց դաս Հայաստանի բնության պետական թանգարանում

Ժամանակակից աշխարհում, երբ օրեցօր մեծանում է հասարակության ներգործությունը շրջակա միջավայրի վրա, առավել քան արդիական է հասարակության էկոլոգիական կրթության անհրաժեշտությունը: Կրթական տարբեր ոլորտներում ներառված է էկոկրթությունը, որի նպատակն է էկոլոգիական գիտակցություն ձևավորել երիտասարդ սերնդի մոտ: Էկոլոգիական գիտակցության և վարքագծի կարևորումը պետք է սկսել ավելի վաղ տարիքից, քանի որ բնության նկատմամբ վերաբերմունքը, բնության մասին պատկերացումները ձևավորվում են դեռ վաղ տարիքից։
Այդ իսկ նպատակով Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ Շրջակա միջավայրի նախարարությունը հունիսի 1-ին նախատեսում է բնապահպանական թեմայով բաց դաս։
Դասի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության մասնագետները երեխաների համար բնապահպանական հետաքրքիր թեմաներով դասախոսություններ կկարդան, կներկայացնեն առկա բնապահպանական խնդիրները և կկազմակերպեն խաղ-վիկտորինա։
Դասը նախատեսված է 10 և բարձր տարիքի երեխաների համար, մասնակցությունն ազատ է։
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան,  Տիգրան Մեծի պողոտա 34
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011818559 հեռախոսահամարով։