ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.06.2022
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հայտնաբերվել են բեզոարյան այծի մնացորդներ

Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի հունիսի 22-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հայտնաբերվել են բեզոարյան այծի մնացորդներ: 
Կենդանու անկման պատճառները պարզելու համար տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնին և ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնին:
Ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Հիշեցնում ենք, որ՝
Բեզոարյան այծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն ՀՀ դրամ։