ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.08.2022
Գործարկվել է «Թույլատվական փաստաթղթեր» տրամադրելու էլեկտրոնային համակարգը

Շրջակա միջավայրի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ 2022 թվականի հուլիսի 25-ից ներդրվել և հասանելի է «Թույլատվական փաստաթղթեր» տրամադրելու էլեկտրոնային համակարգը, որով հնարավորություն է ընձեռնվել Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արտաքին տնտեսական գործունեության շրջանակներում տրամադրվող  թույլատվական փաստաթղթերի (լիցենզիա, թույլտվություն, եզրակացություն և այն) գործընթացներն իրականացնել առցանց: