«Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ն՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ համախմբում են ուժերը՝ համատեղ կազմակերպելու «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնը՝ նախապատրաստվելով 2026թ. Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):
Նոր ժամանակները պահանջում են նոր լուծումներ։ Հեքըթոնի շրջանակում նախատեսվում է միավորվել երիտասարդ գիտնականներ, էկոլոգներ, դիզայներներ, ձեռնարկատերեր և արհեստական բանականությանը՝ համատեղ աշխատելու կենսաբազմազանության մոնիթորինգի, տեղական էկոհամակարգերի պաշտպանության, կլիմայական ռիսկերի կանխատեսման, գյուղատնտեսական կայուն լուծումների և համայնքային ներգրավվածության ուղղությամբ:
Դիմել կարող են ինչպես համապատասխան մասնագիտացում ունեցող կամ ոլորտում դրական փոփոխություն իրականացնելու ձգտումով անհատները, այնպես էլ գիտական, հասարակական, մասնավոր հաստատությունների, կամ հետաքրքրված անձանց կողմից ձևավորված խմբեր։
- Հետաքրքրված անձանց և խմբերի հայտադիմումներն ընդունվում են մինչև ս.թ. սեպտեմբերի 17-ը։
Հայտադիմումը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/cSNsNAt5GiXXyDGd8
«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնը բաղկացած է հետևյալ փուլերից.
- I փուլ՝ ս.թ. սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 8-ը դիմորդները մասնակցում են 7 առցանց դասընթաց-աշխատարանների հետևյալ թեմաներով՝ Կենսաբազմազանություն և կենսաբազմազանության խնդիրներ, քաղաքականություն, ԱԲ ներածություն և գործիքակազմերի ուսուցում, ԱԲ և ստարտափ մտածելակերպի խթանում։
- II փուլ՝ ս.թ. հոկտեմբերի 9-ից 17-ը հեքըթոնի ազգային փուլի թիմերի ձևավորում և գրանցում։ Ընտրված թիմերը կմասնակցեն pitching-ի և հանրային խոսքի 1 առցանց դասընթացի։
- III փուլ՝ ս.թ. հոկտեմբերի 25-ը՝ հեքըթոնի ազգային փուլ, որտեղ ընտրված թիմերը կմասնակցեն ինտենսիվ 12-ժամյա մարաթոնին՝ փորձագիտական մենթորությամբ ու տվյալների ինտեգրմամբ, լրամշակելով, զարգացնելով իրենց կողմից առաջադրված խնդրի լուծումները։ Հեքըթոնի ընթացքում ձևավորված լուծումները կներակայցվեն գնահատող հանձնաժողովին/ժյուրի։
Հեքըթոնի ընդհանուր մրցանակային ֆոնդը 3,500,000 ՀՀ դրամ է, որը շնորհվելու է 3 (երեք) լավագույն լուծումների հեղինակներին/թիմերին։
Hack4Biodiversity-ը նորարար շարժման մեկնարկային հարթակ է, որի նպատակն է խթանել մասնագետների և տեխնոլոգիական տաղանդների ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործում՝ կիրառելով ԱԲ և թվային նորարարություն:
Հետադարձ կապ՝ info@wice.am | info@eif.am