ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.07.2020
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՍԻԳԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետը՝ հաստատվել է Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշումը: Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» և Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետերով, Կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1021-Լ որոշմամբ փոփոխություններ են կատարվել Կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N1293-Լ որոշման մեջ, որի հավելվածով սահմանվել են Սևանա լճում ձկան արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերը։ Համաձայն Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման 7.1. կետի՝ Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացողները 10 աշխատանքային օրվա ընթացքում կարող են ներկայացնել պայմանագիր կնքելու մասին հայտ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերում՝ ըստ ներկայացված ժամանակացույցի: Հայտեր ներկայացնելու օրեր Մասնաճյուղ 1 Վարդենիս (Արևիկ) ➡Հուլիսի 17-21 2 Նորատուս ➡ Հուլիսի 14-16 3 Արտանիշ ➡ Հուլիսի 22 4 Սևան ➡ Հուլիսի 23 5 Վարդենիկ (Մարտունի) ➡ Հուլիսի 24 Հայտի ձևը կցված է հրապարակմանը ։