ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.04.2025
Քաղաքացի Երեմ Գրիգորյանի կողմից փորձաքննության ներկայացված ք. Դիլիջան, Պարզ լճի փողոց 26 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի մայիսի 7-ին՝ ժամը 12:00-ին Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանում (ք.Դիլիջան, Մյասնիկյան փ. շ 55) տեղի կունենա քաղաքացի Երեմ Գրիգորյանի կողմից փորձաքննության ներկայացված ք. Դիլիջան, Պարզ լճի փողոց 26 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Դիլիջանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, հեռ. 011 220 218 էլ.փոստ՝ expertise@env.am):