Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Շիրակի մարզի Անի համայնքի Ջրափի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կկայանա «ԵՌԱՆԿՅՈՒՆ ՊՐՈՋԵՔՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Անի համայնքի Ջրափի բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և նախագծի վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Անիի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, հեռ. 011 220 218 էլ.փոստ՝ envexpertise@env.am):
