Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. հուլիսի 21-ին՝ ժամը 12:00-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկի ԱԿԽ-ի հանքավայրի 3-րդ տեղամասում նախատեսվող օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Ջերմուկի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): հեռ. 011 220 218
