ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.08.2022
«Մարզպետունի Քամալյան Արշակի» ԱՁ-ի կողմից ներկայացված` «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի արտադրության վերազինման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝  2022թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 14:30-ին, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Մարզպետունի Քամալյան Արշակի» ԱՁ-ի կողմից ներկայացված՝ Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու նրբանցք 8/3 հասցեում նախատեսվող «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի գազավորված զովացուցիչ ըմպելիքների, շշալցված ջրի և օշարակի արտադրության վերազինման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ․ 011 22 02 18: