ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.10.2021
«ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերության Վայոց ձորի մարզի Ջերմուկի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի «Պուճուր գետ» տեղամասի հանքային ջրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ հոկտեմբերի 14-ին ժամը 12:30-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերության Վայոց ձորի մարզի Ջերմուկի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի «Պուճուր գետ» տեղամասի հանքային ջրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: