ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.06.2022
«Հայգյուղնախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սուրենավանի IV գոտու հեռացնող ջրանցքի վերականգնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն  2022թ. հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին Արարատի մարզի Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի մանկապարտեզի դահլիճում կիրականացվի «Հայգյուղնախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սուրենավանի IV գոտու հեռացնող ջրանցքի վերականգնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման  հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։ 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: