13.05.2022
Սյունիքի մարզի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի «Մալկես» տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով 2021-2023թթ. երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ/«Մալկես» ՍՊԸ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2022թ մայիսի 26-ին, ժամը 15:00-ին Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանում կիրականացվի «Մալկես» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի «Մալկես» տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով 2021-2023թթ. երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: