ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.07.2022
Նոր-Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոց 1/3 հողամաս հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝  2022թ հուլիսի 27-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում՝  Գայի պողոտա 19 հասցեում (վարչական շրջանի շենք), տեղի կունենա Նոր-Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոց 1/3 հողամաս հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: